12 սեպտեմբերի 2009 - 16:34 AMT
«Կայունություն» հասարակական շարժումը կներկայացնի իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն քաղաքական հարց չէ: Այն ներառում է մշակութապատմական եւ ազգային հարցեր: Հայաստանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ քաղաքական քննարկումների անցկացումը կարեւոր է, բայց հասարակական սեկտորը պետք է ակտիվություն ցուցաբերի եւ ներկայացնի իր մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Կայունություն» հասարակական շարժման համանախագահ Սարգիս Հարությունյանը:

«Մեր շարժումը գտնում է, որ Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի բոլոր հարեւան երկրների հետ»,- հայտնել է Սարգիս Հարությունյանը: Նա հաղորդել է, որ սեպտեմբերի 26-ին «Կայունություն» հասարակական շարժումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կանցկացնի ֆորում, որի շրջանակներում կներկայացնի իր պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վտանգների առնչությամբ:

«Կայունություն» հասարակական շարժումը միավորում է Հայաստանի 54 հասարակական կազմակերպություն: