2009թ. նոյեմբերին Հայաստանում չինական մշակույթի օրեր կանցնեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպեց իր չինացի պաշտոնակից Յան Ձիեչիի հետ: Շնորհալություն հայտնելովիր չինացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ ասաց, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ չկա որեւէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին: Նախարարներ Նալբանդյաննու Ձիեչին նշեցին, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում վերջին տարիների արդյունավետ համագործակցությունն ամրապնդել է փոխվստահությունը կողմերի միջեւ, եւ այժմ նկատելի է երկու երկրների ցանկությունը ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ` ընգրկելով փոխգործակցության նորանոր բնագավառներ:



Նախարարներ Նալբանդյաննու Ձիեչին հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդակցությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնեց չինացի գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Չինաստանի արտգործնախարարնիր երկրիաջակցությունը հայտնեցղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղություններով ձեռնարկվող քայլերին:



Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների` մասնավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման, մերձավորարեւելյան կարգավորման, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետւեանքների վերացման եւ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ: Բանակցությունների ընթացքումՀայաստանիեւ Չինաստանի արտաքինքաղաքականգերատեսչությունների ղեկավարներըմանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը եւ այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Որոշվեց հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը գումարել ս.թ. դեկտեմբերին Պեկինում: Արտգործնախարարների` մոտ 3 ժամ տեւած հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց փոխգործակցությանը կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի եւ հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կրթության մասին վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագրի կնքումը: Գոհունակությամբ նշվեց, որ 2009 թ. նոյեմբերին Հայաստանում տեղի են ունենալու Չինաստանի մշակույթի օրեր, եւ քննարկվեց Չինաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---