Չինաստանը Հայաստանին տեխնիկատնտեսական աջակցություն կցուցաբերի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Չինաստանի առեւտրի նախարարությունում ստորագրվեց համաձայնագիր Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին տեխնիկական-տնտեսական աջակցության տրամադրման վերաբերյալ: Սեպտեմբերի 10-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:Հայաստանի արտգործնախարարըայցելեցնաեւ Պեկինում ՀՀ դեսպանատուն, ուրնախաշխատանքային խորհրդակցություն անկցացրեցդեսպանության անձնակազմի հետ, ապահանդիպեց Պեկինում սովորողհայուսանողներին: Անմիջական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-չինական հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, պատասխանեց ուսանողների հարցերին: Հայաստանի ԱԳ նախարարը ընդարձակ հարցազրույցներ տվեց «Սինխուա» լրատվական գործակալությանը եւ CCTV կենտրոնական պետական հեռուստատեսությանը:Սեպտեմբերի 12-ին էդվարդ Նալբանդյանը կմեկնի Շանհայ, ուր հանդիպումներ կունենա «Շանհայ էքսպո - 2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմկոմիտեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---