14 սեպտեմբերի 2009 - 11:52 AMT
Ֆերերո-Վալդները մտադիր է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն
Եվրոպական հարեւանության քաղաքականության եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները մտադիր է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ինչպես հաղորդում է AFP-ն, եվրահանձնակատարը մտադիր չէ աշխատել Եվրահանձնաժողովի նոր կազմում եւ ցանկանում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը:

«Եթե ես պատասխանատվություն ստանձնեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի համար գլխավոր տնօրենի պաշտոնում, ես քաղաքական երանգ կհաղորդեմ այդ կազմակերպությանը եւ կփորձեմ առավել նկատելի դարձնել այն»,-ասել է նա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնին, որի թեկնածությանը սատարում է Ֆրանսիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Լատվիայի դեսպան Ինա Մարցուլենիտեն եւ Ֆրանսիայում Բուլղարիայի դեսպան Իրինա Բոկովան:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ընտրելու համար հարկավոր է կազմակերպության անդամակցող 58 երկրներից 32-ի քվեն: