Երիտասարդ հայ դաշնակահարը փայլուն ելույթ է ունեցել Փարիզում

PanARMENIAN.Net - Փարիզում հաջողությամբ անցել են երիտասարդ հայ դաշնակահար Արմեն Մանասյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող ժան Էքիյանը, Մանասյանը երկու համերգ է տվել` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 140-ամյակին: Համերգում Կոմիտասի երաժշտությունից բացի կհնչեն նաեւ Դեբյուսիի, Լիստի եւ Սայաթ Նովայի ստեղծագործությունները: Ըստ ֆրանսիացի երաժշտագետների, Մանասյանը դասական երաժշտության մեջ այն է, ինչ Տիգրան Ամասյանը` ջազում:



Pleyel համերգասրահում Արմեն Մանասյանը նվագում էր 1915թ. ստեղծված գործիքի վրա, իսկ Փարիզի հայկական եկեղեցում` այն դաշնամուրի վրա, որի վրա նվագել է մեծն Կոմիտասը: 2004թ, երիտասարդ դաշնակահարը ստացավ FLAME հեղինակավոր մրցանակը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---