14 սեպտեմբերի 2009 - 14:55 AMT
Բրյուսելում բացվում է ԵՄ Խորհրդի նիստը
Բրյուսելում բացվում է ԵՄ ընդհանուր եւ արտաքին հարաբերությունների գծով Խորհրդի նիստը: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net-ի ստացած ԵՄ մամլո հաղորդագրության մեջ, երկու օրերի ընթացքում մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն իրավիճակն Իրանում, Աֆղանստանում, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման հարցերը: