14 սեպտեմբերի 2009 - 15:23 AMT
Հայաստանի վարչապետը մտադիր է այցելել ԱՄՆ պաշտոնական այցով
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է այցելել ԱՄՆ պաշտոնական այցով: Երեւանում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ: Այդ մասին ասվում է էկոնոմիկայի նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
Հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներն էին` հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստի օրակարգի մշակման խնդիրները, 2009թ. մայիսին տեղի ունեցած հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նախորդ նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրում ամրագրված կետերի կատարման ընթացքը, ինչպես նա- ՀՀ վարչապետի ԱՄՆ նախատեսվող պաշտոնական այցի հետ կապված հարցերի պարզաբանումը:

Քննարկումների ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին առողջապահության, կրթության, հակակոռուպցիոն ռազմավարության, հարկային, մաքսային, մտավոր սեփականության, առ-տրի, արտահանման, ներդրումների ոլորտներում, ինչպես նաեւ գործողությունների ծրագրով նախատեսված այլ կետերի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ: