14 սեպտեմբերի 2009 - 15:36 AMT
ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիային Patriot հրթիռներ վաճառել
Բարաք Օբամայի վարչակազմը ծանուցում է հղել ԱՄՆ Կոնգրեսին Թուրքիային 7,8 մլրդ դոլար գումարով Patriot հրթիռների հնարավոր վաճառքի մասին: Եթե տվյալ գործարքը տեղի ունենա, ապա Թուրքիան կրկին առաջատար դիրք կզբաղեցնի ամերիկյան սպառազինությունների գնման ցուցակում: Ինչպես նշում են Պենտագոնի համագործակցության եւ անվտանգության գործակալությունում, Թուրքիան ԱՄՆ-ի գործընկերն է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցերում:

«Ազգային շահերի տեսանկյունից, ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է աջակցել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցի պաշտպանունակության զարգացմանն ու ամրապնդմանը: Դա կնպաստի տարածաշրջանում բոլորի համար ընդունելի հավասարակշռության հաստատմանը», - հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պենտագոնի համագործակցության եւ անվտանգության գործակալությանը: