14 սեպտեմբերի 2009 - 17:54 AMT
Հայաստանում ՏՏ ոլորտի ֆակուլտետների շրջանավարտների միայն 25 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ
Հայաստանում ՏՏ ոլորտի ֆակուլտետների շրջանավարտների միայն 25 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ: Այդպիսի հայտարարություն կատարել են ՏՏ ոլորտի բիզնես միջավայրի ներկայացուցիչները ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների հանգստյան օրերին Հայաստանի Աղվերան առողջարանային քաղաքում կայացած «առանց փողկապների» համաժողովի շրջանակներում:

Մասնավորապես, լրագրողների հետ զրույցի ժամանակ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտների 50 տոկոսը շահագրգռված չէ ՏՏ ոլորտում աշխատելով, իսկ մնացած թվի կեսը չի կարողանում աշխատանքի տեղավորվել պատշաճ որոկավորման բացակայության պատճառով:

Այդ առնչությամբ Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները նշել են, որ խնդիրը Հայաստանի կրթական համակարգի հետ բիզնես միջավայրի համագործակցության բացակայությունն է: Ենգիբարյանի խոսքերով, այդ խնդրի լուծումը պետք է դառնա այդ ինստիտուտների միջեւ միջանկյալ օղակի ստեղծումը, որը նաեւ կզբաղվի տեղեկատվական ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման հարցերով:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը հատկապես նշել է, որ այդ հարցում պետությունը պետք է ուժերի ներածին չափով օգնություն ցույց տա: