Վրաստանը մտահոգված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ջերմացմամբ

PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Թուրքիայի պետական էլեկտրահամակարգերի միջեւ ստորագրվել է պայմանագիր զուգահեռ ռեժիմով սեւծովյան բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր կառուցելու մասին , որի արժեքը 300 մլն. եվրո է: Նախագծի ֆինանսավորումը կիրականացնեն EBRD/KfW/EIB:



Պայմանագրի ձեւակերպումը ունի կարեւոր նշանակություն, քանի որ, ըստ տարածած տեղեկությունների, Թուրքիան կարող է ստեղծել որոշ խոչընդոտներ նախագծի համար, ելնելով այն քաղաքական իրավիճակից, որը ստեղծվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ջերմացման հետեւանքով: Միանգամայն հնարավոր է , որ նախագծի իրականացման ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ:



Սուլխան Զումբուրիձեի խոսքերով, նախագիծը իրականացնելու համար չկա ոչ մի վտանգ երկու պատճառով: Առաջինը` պայմանագիրը մանրամասն գրանցված է եւ Թուրքիան արդեն վերցրել է իր վրա որոշակի պարտավորություններ: Ավելին` մինչեւ տարվա վերջ նա կսկսի իր հատվածի կառուցումը: Եւ երկրորդը` Թուրքիան Հայաստանի հետ չի վարում զուգահեռ բանակցություններ:



Դրա հետ մեկ տեղ, Վրաստանի պետական էլեկտրահամակարգի ժամանակավոր կառավարիչ Սուլխան Զումբուրիձեն ավելացրեց, որ պայմանագրում նշված են ժամկետները երբ Թուրքիան կսկսի նախագծի իր մասի կառուցումը` ԷՀԳ-ի 110 -կիլոմետրանոց հատվածը :



Վրաստանի կողմից պայմանագիրը ստորագրել է Վրաստանի պետական էլեկտրահամակարգի ժամանակավոր ղեկավար Սուլխան Զումբուրիձեն, Թուրքական` TEIAS-ի էլեկտրահաղորդման գործող մենեջեր Հալիլ Ալիշը, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:



500 ԿՎ բարձր լարման էլեկտրահաղորդակցության գծի կառուցումը կմեծացնի Վրաստանի արտահանման կարողությունը: 500 ԿՎ ԷՀԳ-րի 246.4 կմ (Գարդաբանի-Ախալցիխե-Զեստաֆոնի) վերականգնման կարիք ունեն, իսկ 400 ԿՎ 34.6 կմ կկառուցվի (Ախալցիխե -Վալե) : 500 կիլովոլտանոց «Ախալցիխե» կայանը կկառուցվի 2009-2012թթ.:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---