14 սեպտեմբերի 2009 - 18:56 AMT
Գյումրիում ՏՏ կենտրոնը կմիանա օն-լայն ուսուցման ծրագրին
ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների հանգստյան օրերին Հայաստանի Աղվերան առողջարանային քաղաքում կայացած «առանց փողկապների» համաժողովի շրջանակներում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողներին հաղորդել է, որ Գյումրիում Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը կմիանա օն-լայն ուսուցման ծրագրին:

Բագրատ Ենգիբարյանը, մասնավորապես, նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում օն-լայն ուսուցման շատ քիչ օրինակներ կան, որից մեկը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ Ամերիկայի հայ ինժեներների ասոցիացիայի համագործակցության շրջանակներում ծրագիրն է:

Նրա խոսքերով, օն-լայն ուսուցման իրականացումը բավականին բարդ խնդիր է, առաջին հերթին` պայմանավորված լինելով տեխնիկական հանդերձվածության խնդրով: