Բրիտանական ռոքի լեգենդ Uriah Heep-ը համերգներով հանդես կգա Երեւանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին` Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում համերգով հանդես կգա բրիտանական ռոքի լեգենդ Uriah Heep խումբը: Համերգը նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 15-րդ հոբելյանին:



Ինչպես հաղորդում է համերգի գլխավոր կազմակերպիչ` «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, երեւանյան համերգն ընդգրկվել է Uriah Heep-ի 40-րդ հոբելյանին նվիրված 2009թ.-ի համերգային շրջագայության մեջ:



Համերգից ստացած հասույթը կուղղվի աղետի գոտու բնակֆոնդի վերականգնմանը:



Uriah Heep բրիտանական խումբը ստեղծվել է 1969թ. Լոնդոնում: Երաժիշտները համաշխարհային ճանաչում ստացան 1971-1973թթ. «Look at Yourself», «Demons and Wizards» եւ «The Magician's Birthday» ալբոմների թողարկումից հետո:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---