Հայաստանի ՏՏ ոլորտի ապագա մասնագետներին հարկավոր է օժանդակել դեռեւս դպրոցից

PanARMENIAN.Net - Հայաստանի ՏՏ ոլորտի ապագա մասնագետներին հարկավոր է օժանդակել դեռեւս դպրոցից: Այդպիսի կարծիք է հայտնել Unicomp ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների Հայաստանի Աղվերան առողջարանային քաղաքում կայացած «առանց փողկապների» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ:



Արմեն Բալդրյանը կարծում է, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագա կադրերին հարկավոր է առավել շատ ուշադրություն հատկացնել, եւ հարկավոր է սկսել դպրոցական նստարանից: Մասնավորապես, ինչպես նշել է ընկերության տնօրենը, այսօրվա դրությամբ դպրոցի աշակերտների վերաբերյալ պետք է առաջնորդվել ոչ թե այն սկզբունքից, թե «քանի աշակերտ կարող է օգտվել մեկ համակարգչից», այլ ընդհակառակը, թե «քանի համակարգիչ է բաժին ընկնում մեկ աշակերտին»: Ոչ պակաս կարեւոր է նաեւ դպրոցների ուսուցիչների պատշաճ պատրաստման ապահովումը: Այդ միջոցները, ըստ Բալդրյանի, կնպաստեն Հայաստանի ՏՏ ոլորտի ապագա մասնագետների կրթության որակի բարձրացմանը եւ կօգնեն նրանց առավել գիտակցորեն վերաբերվելու իրենց հետագա մասնագիտության ընտրությանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---