15 սեպտեմբերի 2009 - 16:09 AMT
Դաշնակցությունն Երեւանում հացադուլ է նախաձեռնել
Հայաստանի ԱԳՆ շենքի առջեւ Դաշնակցության անդամները հացադուլ են սկսել, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրման դեմ: 24 մարդ արդեն սկսել է հացադուլը, ընդամենն արտգործնախարարության առջեւ շուրջ 100 մարդ է հավաքվել: Բողոքի ակցիային մասնակցում են Դաշնակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչները:

Մեկ ժամ առաջ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը, կազմված 16 անդամներից, լքեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը եւ ուղղվեց դեպի Հանրապետության հրապարակ` բողոքի ակցիային մասնակցելու նպատակով: