Խարկովում կնշեն Հայաստանի Անկախության օրը

PanARMENIAN.Net - Խարկովի հայկական համայնքը Հայաստանի Անկախության օրվա եւ Խարկովի հայկական համայնքի ստեղծման 10-ամյակի տոնման լայն ծրագիր է պատրաստել:



Միջոցառումների շրջանակներում նախատեսված է պատմաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, Ուկրաինայի հայկական համայնքների ներկայացուցիչների, Ուկրաինայի Հայերի Միության անդամների մասնակցությամբ կլոր սեղան: Ծրագրված է նաեւ «Արմենիկա» հիմնադրամի բացումը Խարկովի Կարազինի անվ. Ազգային համալսարանի Կենտրոնական գիտական գրադարանում:



Կկազմակերպվի նաեւ հայկական ազգային խոհանոցի ցուցահանդես-դեգուստացիա եւ տոնական համերգ ուկրաինացի ու հայ կատարողների մասնակցությամբ, հաղորդում է Analitika.at.ua-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---