ԱՊՀ գլխավոր ֆինանսիստները կհավաքվեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:



Սեպտեմբերի 15-ին կայանալիքնիստում մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան սեպտեմբերի 24-25-ը ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում (ԱՄՆ) կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---