ՀՅԴ կմասնակցի Հայաստանի նախագահի հետ քաղաքական խորհրդակցությանը

PanARMENIAN.Net - ՀՅԴ կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանիի հետ երկրի կուսակցությունների առաջնորդների առաջիկա հանդիպմանը` հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՅԴ Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «ՀՅԴ կմասնակցի այդ հանդիպմանը եւ մեր կուսակցությունն այդ հանդիպմանը ես եմ ներկայացնելու»,- ավելացրել է Արմեն Ռուստամյանը:



Սեպտեմբերի 17-ին քաղաքական խորհրդակցություն կկայանա հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ: Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի նախագահը երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ կքննարկի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը: Սա նման ձեւաչափում Սերժ Սարգսյանի հաշվով արդեն երրորդ հանդիպումն է: Ավելի վաղ կայացած խորհրդակցությունների թեման Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացման ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերն էին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---