ՎՏԲ Բանկը (Հայաստան) վերսկսել է միջոցների ընդունումը «ՎՏԲ-Էքսպրես» ժամկետային ավանդի հաշվի վրա

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով «ՎՏԲ-Էքսպրես» ժամկետային ավանդի մեծ պահանջարկը Հայաստանում ֆիզիկական անձանց դեպոզիտների շուկայում, որը հնարավորություն է ընձեռում բանկում կարճ ժամկետով` 15-90 օր, դրամական միջոցներ ներդնել բարձր տոկոսադրույքով (տարեկան մինչեւ12 տոկոս), ՎՏԲ Բանկը որոշում էր կայացրել վերսկսել բնակչությունից միջոցների ընդունումը «ՎՏԲ-Էքսպրես» ավանդի հաշվի վրա, հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը: Հաղորդման համաձայն, ավանդները կընդունվեն 2009 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ներառյալ: «Բանկն արագ արձագանքեց շուկայի ազդակներին եւ, դրա հետ մեկտեղ, ավանդատուներին օժանդակելու, առանց տոկոսադրույքները նվազեցնելու հնարավոր սղաճային ռիսկերից կորուստները նվազագույնի հասցնելու գործում օգնելու իր պատրաստակամությունը դրսեւորեց», - նշվում է հաղորդագրության մեջ:



Մեկնաբանելով «ՎՏԲ-Էքսպրես» ավանդի գործողության վերսկսման մասին որոշումը, ՎՏԲ Բնակի (Հայաստան) տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը, մասնավորապես, նշել է. «Սա բանկի կողմից նման կոլեգիալ որոշումների կայացման ոչ առաջին եւ ոչ էլ վերջին դեպքն է: Դրանցից յուրաքանչյուրը հիմնվում է ծառայությունների, պահանջարկ-առաջարկի շուկայում տեղի ունեցող գործընթացների մանրակրկիտ վերլուծության արդյունքների վրա` հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, եւ, բնականաբար, բանկի բիզնես շահերը»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---