Հայ բնակչության տեղահանումը Թուրքիայից կորուստ է ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի համար

PanARMENIAN.Net - Այն, որ այսօր Թուրքիայում հայ բնակչություն չի մնացել, կորուստ է ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրք պատմաբան, թուրքական Birzamanlar հրատարակչության սեփականատեր Օսման Քյոքերը: «Թուրքիայի քաղաքականությունը, որի հետեւանքով տեղի ունեցան 1915թ. իրադարձությունները, բացասական ազդեցություն թողեցին ողջ երկրի վրա: Քաղաքակրթության տեսակետից թուրքերը մշակույթի եւ ձեռներեցության ոլորտում մեծ կորուստ են կրում, քանի որ հայերն անգնահատելի դեր էին խաղում երկրի զարգացման գործում»,- ընդգծել է թուրք պատմաբանը:



Գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը` Օսման Քյոքերը նկատել է, որ Երեւանն ու Անկարան ճիշտ ճանապարհով են շարժվում: «Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի հասարակայնությունները տեղեկացված լինեն այդ գործընթացի մասին: Թուրքերին պետք է բացատրել, որ հայերը բոլորովին էլ այդքան վատը չեն, որքան նրանց ներկայացնում են դա»,- նշել է թուրք պատմաբանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---