15 սեպտեմբերի 2009 - 19:49 AMT
Թուրքիայի կողմից հայկական հուշարձանների նկատմամբ վարվող այժմյան քաղաքականությունը կփոխվի՞
Այն փաստը, որ Թուրքիայում հայկական հուշարձանների վերանորոգումից հետո ցուցատախտակների վրա չի հիշատակվում հայկական պատկանելիությունը` վկայում է, որ դա թուրք ազգայնամոլների ձեռքի գործն է: Այս մասին PanARMENIAN.Net - ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրք պատմաբան, Birzamanlar հրատարակության տնօրեն Օսման Քյոքերը: «Այս կերպ թուրք ազգայնամոլները ուզում են ցույց տալ, որ այս տարածքներում չի եղել հայկական ժառանգություն: Սա ազգայնամոլների աշխատանքի ոճն է», - նշեց թուրք պատմաբանը հիշեցնելով, որ Անի քաղաք մտնելիս, որը հայտնի էր ամբողջ աշխարհին իր հայկական հուշարձաններով եւ եկեղեցիներվ, չի մնացել ոչ մի գրվածք, որը կվկայեր այդ քաղաքում հայերի ներկայության մասին:

Այդուամենայնիվ, Օսման Քյոքերի կարծիքով Թուրքիայի կողմից հայկական հուշարձանների նկատմամբ վարվող այժմյան քաղաքականությունը կփոխվի: