15 սեպտեմբերի 2009 - 19:52 AMT
Հայաստանում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը գերազանցել է 329 մլն դոլարը
Դրամական փոխանցումների «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է ավելի քան 329 մլն դոլար, հաղորդում է «Յունիբանկ» ՓԲԸ հասարակայնության հետկապերի ծառայությունը:

Հաղորդման համաձայն, արտերկրից դեպի Հայաստան կատարված փոխանցումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 295 մլն դոլար, իսկ Հայաստանից դեպի արտերկիր` 34 մլն դոլար: Փոխանցումների 60%-ից ավելին կատարվել է ԱՄՆ դոլարով, մոտ 30%-ը` ռուսական ռուբլով:
«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի առավելություններն են. ամենացածր սակագներից մեկը աշխարհում` սկսած 1.1%-ից, փոխանցման արագությունը` սկսած 10 րոպեից, լայն աշխարհագրությունը` 90 երկիր :

«Յունիստրիմ» դրամական փոխանցումերի միջոցով«Յունիբանկ»-ը հնարավորությունէտալիս կատարել վճարումներ ներկրված ապրանքների դիմաց, Internet փոխանցումներ, UNIPAY կոմունալ վճարումներ, վարկի մարումներ, ավանդի եւ ARCA UNISTREAM քարտի հաշվի համալրում:

Ընդ որում հաղորդագրության մեջ նշվում է, որ «Յունիստրիմ» համակարգիմշտականհաճախորդներին ընձեռվումէնաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` U-Stream վարկային քարտով: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1 000 դոլար, առավելագույն ժամկետը` 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24%: