Հայ-թուրքական Արձանագրությունների կետերը հակասում են ՀՀ ազգային շահերին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի այսօրվա երեկոյան նիստում ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կուսակցության կողմից կազմակերպած գործադուլները եւ հացադուլները, ուղղված են հայ հասարակության զգոնության արթնացմանը` Հայասատանի եւ Թուրքիայի միջեւ նախնական Արձանագրությունների ստորագրման հարցում:



Հովհաննիսյանը ընդգծեց, որ Արձանագրություններում տեղ են գտել կետեր, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի ազգային շահերի համար, եւ, որ նրանք մտադրություն ունեն փոփոխություններ մտցնել այդ փաստաթղթի մեջ ի շահ Հայաստանի:



Նա նաեւ հայտարարեց, որ երեկվանից ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների միջեւ տարածվել են Դաշնակցության կողմից առաջարկված փոփոխությունները: «Թեեւ նախագահը տվեց քաղաքական ուղղությունը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն մենք տեսնում ենք, որ Արձանագրություններում տեղ են գտել թուրքական կողմի բոլոր նախապայմանները եւ ներառում են բոլոր պայմանագրային կետերը, որոնք անհանգստություն են ներշնչում»,- ընդհանրացրեց Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանի խոսքերով, Դաշնակցության կողմիզ բողոքի գործողության անցկացման Երեւանի քաղաքապետարանի արգելքը եւ ընդհակառակը` հինգ օրվա քարթ-բլանշը ուրիշ ընդդիմադիր ուժին, ակներեւաբար ցույց է տալիս, թե ով է իրական ընդդիմությունը Հայաստանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---