Հայաստանի համար հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախապայմաններն անընդունելի են

PanARMENIAN.Net - «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը ներկայացավ աշխարհին, որպես կայուն եւ կանխատեսելի գործընկեր», - այսօրվա Ազգային ժողովի երեկոյան նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Շարմազանովի խոսքերով, Հայաստանի համար կարեւոր հարց է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը:



Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հաստատել նորմալ հարաբերություններ բոլոր հարեւանների հետ, ինչը համապատասխանում է 21 դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին: «Կարծում եմ, հրապարակված արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը, եւ պետք է նշել, որ փաստաթղթերում տեղ չեն գտել թուրքական կողմի նախապայմանները»,-ընդգծեց Շարմազանովը:



Նա նաեւ նշեց, որ բոլոր այդ հարցերում ՀՀԿ դիրքորոշումը հստակ է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանի համար նախապայմաններն անընդունելի են եւ չի կարող կասկածի տակ դրվել Հայոց ցեղասպանության հարցը: «Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա եւ ԼՂՀ-ն չի կարող ունենալ այսօրվանից ավելի ցածր կարգավիճակ»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---