Պուտինն ու Մեդվեդեւը, մշակո՞ւմ են «Ռուսաստան նախագիծ» ծրագիրը

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ Պուտինն ու Մեդվեդեւը, մշակում են «Ռուսաստան նախագիծ» ծրագիրը: Այս մասին գրում է իտալական Limes ամսագիրը: Ըստ ամսագրի, որը մասնագիտանում է աշխարհաքաղաքականության ուղղությամբ, նախագծով նախատեսվում է առանձին տարածքների` Մերձդնեստրի, Հարավ-արեւելյան Ուկրաինայի եւ Ղրղզստանի վերականգնումը ՌԴ կազմում: Նախագծում գաղափար կա նաեւ «Ռուսական միության» ստեղծման մասին` Բելառուսի, Կենտրոնական Ուկրաինայի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, Ղազախստանի եւ Տաջիկստանի մասնակցությամբ եւ Ուզբեկստանի հետ ռազմական միության կնքմամբ: «Ելնելով այդ դիրքորոշումից եւ գազային ՕՊԵԿ-ում առաջնորդի Ռուսաստանի հավակնություններից, Մոսկվան արդեն լիովին վերահսկում է իր «ռազմական ավարը»` Հարավային Օսեթիան եւ Աբխազիան»,-գրում է իտալական ամսագիրը: Վրաստանի հետ պատերազմում արագ հաղթանակից հետո Մոսկվան արդեն հստակ պարզաբանեց իր ձգտումները:



Մինչ այդ իրադարձությունները, նախկին խորհրդային տարածքները, հատված առ հատված, արեւմտյան ազդեցության տակ ներառելու գաղափարը հիմնված էր ՆԱՏՕ-ի գոյության տեսության վրա: «Նաեւ նոր անդամների ու գործընկերների պաշտպանության երաշխիքներ կային: Սակայն Սահակաշվիլիի անխոհեմությունն երեւակեց նման երաշխիքների անհամապատասխանությունը: ԱՄՆ-ն իր մշտապես աճող արտաքին պարտքով եւ երկու պատերազմներում հսկայական ծանրաբեռնվածություն կրող բանակով, հնարավոր է, արդեն գերտերություն չէ: Եվ այս առումով օգնության խոստումներն արտերկրի դաշնակիցներին այնքան էլ լուրջ չեն հնչում»,-գրում է Limes-ը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---