Սեպտեմբերի 26-27-ին Երեւանում տեղի կունենա «Ավտո-սիթի» ավտոշոուն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-27-ին Երեւանում` հատուկ ձեւավորված եւ սարքավորումներով զինված «Տուն դեպո» տարածքում տեղի կունենա իր տեսակի մեջ եզակի «Ավտո-սիթի» ավտոշոուն: Ինչպես պնդում են շոուի կազմակերպիչները, հղում անելով անցկացված հարցման արդյունքների վրա, սա խոշորագույն միջոցառումն է Հայաստանի բոլոր ավտոսիրողների համար, այն մեծ պահանջարկ ունի այցելուների եւ միջոցառման գործընկերների շրջանում:



«Ավտո սիթին», որը ունի ինչպես ցուցահանդեսի, այնպես էլ դասական ավտոսալոնի ձեւաչափ, այցելուներին կներկայանա 10 բաժիններով` մոտո եւ հիդրոտեխնիկա, ավտոպահեստամասեր, ավտոկոսմետիկա եւ աքսեսուարներ, յուղեր եւ ավտոքիմիա, ավտոէլեկտրոնիկա, թյունինք, ավտոսպաոսարկում, ավտոդողեր եւ սկավառակներ, անվտանգության համակարգեր, ավտովարկավորում եւ ավտոապահովագրություն:



«Ավտո-սիթիի» կազմակերպիչները հավաստիացնում են. «Մայրաքաղաքի ավտոշոուի այցելուներին եւ մասնակիցներին սպասում են բազում անակնկալներ, մրցույթներ եւ մրցանակներ:



Ավտոշոուի կազմակերպիչն է«FourthP» ընկերությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---