2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների գծով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը չի կարելի բավարար համարել

PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների պարզաբանմանն ուղղված ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը չի կարելի բավարար համարել, քանի որ եզրակացության մեջ չեն նշվում կատարվածի կոնկրետ մեղավորները: Այդ մասին լրագրողներին է հայտարարել հանձնաժողովի անդամ, արտախորհրդարանական Ազգային-ժողովրդավարական միության ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը: Ըստ նրա, հանձնաժողովի անդամները չկարողացան լուծել այն խնդիրները, որոնք դրված էին նրանց առջեւ: «Եթե զեկույցում նշված չեն մեղավորների անունները, դա նախադեպ է դառնում եւ չի կարելի բացառել նման իրադարձությունների կրկնությունն ապագայում: Եվ, հետեւաբար, մեր աշխատանքը ոչ ոքի հարկավոր չէ»,-ասել է Վարդանյանը` հավելելով, որ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների լիարժեք պատկերի պարզաբանումը բխում է Հայաստանի շահերից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---