Վարդան Խաչատրյան. Հայ-թուրքական հարաբերությունները խճանկարի միան մի փոքր մասն են կազմում

PanARMENIAN.Net - Գերտերությունների միջեւ պայմանավորվածությունների ֆոնի վրա, հայ-թուրքական հարաբերությունները խճանկարի միայն մի փոքր մասն են կազմում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը մտածելու առիթ ունի, քանի որ Արձանագրությունների ստորագրման հետեւանքները շատ վտանգավոր կարող են լինել: «Ելնելով պատմական փորձից, հայկական կողմը բախվել է այնպիսի բացասական զարգացումների, ինչպիսին են Բեռլինի կոնգրեսը, Լոզանի կոնֆերանսը: Հայկական հարցը փակվել էր բավականին երկար ժամանակահատվածով, եւ այս բոլորը պայմանավորվածությունների հետեւանք են, կոպիտ ասած իրենց ժողովրդի թիկունքում Հայաստանի կառավարության առեւտրի հետեւանք են», - ասել է ԱԺ պատգամավորը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի որդեգրած ուղին բավականին վտանգավոր է: «Վտանգը կայանում է նրանում, որ պայմանավորվածությունները խուսանավելու հնարավորություն չեն ընձեռում: Աշխարհը հաշվի է առնում այն երկրների կարծիքը, ովքեր մեծ կշիռ ունեն», - նշել է Խաչատրյանը, ավելացնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բավականին կարեւոր գործոն են Եվրոպայի համար:



«Հարկավոր է ամեն ինչ կշռադատել. ինչ ենք մենք կորցնում Արձանագրությունների ստորագրման դեպքում, եւ ինչ ենք ձեռք բերում», - ընդգծել է ԱԺ պատգամավորը: Նրա խոսքերով, Արձանագրությունների ստորագրման դեպքում կկաշկանդվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչպես նաեւ բարդություններ կլինեն Սթյուռքի հետ հարաբերություններում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---