Նյու-Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանը

PanARMENIAN.Net - Նյու-Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանը: Աշխատանքի առավել կարեւորը մասը կլինի համաքաղաքական քննարկումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, ինչպես նաեւ արտգործնախարարների մասնակցությամբ: Այս տարի նստաշրջանը կտեւի սեպտեմբերի 23-30:



Հայաստանը 64-րդ նստաշրջանում կներկայացնի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Այս անգամ ՄԱԿ կենտրոնակայան են ժամանելու ավելի քան հարյուր պետությունների առաջին դեմքեր:



Համաքաղաքական քննարկումներին կմասնակցի նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դա նրա դեբյուտը կլինի Գլխավոր վեհաժողովում: Ռուս նախագահի ելույթը, ֆորումի աշխատանքի ծրագրին համապատասխան, կկայանա նստաշրջանի առաջին իսկ օրը` սեպտեմբերի 23-ին:



Նույն օրը ՄԱԿ ամբիոնից միջազգային հանրությանը կդիմի ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Շատերը սուր բանավեճ են ակնկալում նրա եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահամդինեջադի միջեւ, որի ելույթը նույնպես այդ օրն է նախատեսված: Անակնկալներ են սպասում նաեւ Լիբանանի նախագահ Մուամարա Քադդաֆիից. սեպտեմբերի սկզբին ՄԱԿ առընթեր ամերիկացի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն անգամ վաղօրոք գնդապետին խնդրել է ձեռնպահ մնալ ԱՄՆ հասցեին ուղղված հարձակումներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---