Հայ-թուրքական գործընթացի ինտենսիվությունը որոշում է Վաշինգտոնը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական գործընթացի ինտենսիվությունն անմիջականորեն կապված է Երեւանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ նախաձեռնությունների հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Լեւոն Շիրինյանը: «Ոչ Հայաստանու, ոչ էլ Թուրքիայում այդ գործընթացի մասին շատ բան չգիտեն: Սակայն Անկարան հասկանում է մի բան. իրեն ավելի շահեկան է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները»,- ընդգծել է քաղաքագետը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, Լեւոն Շիրինյանը գտնում է, որ Երեւանը չի կարող չմասնակցել մի գործընթացի, որին նրան մղում են գերտերությունները: «Մենք կարող ենք մեր քաղաքականությամբ, դիվանագիտությամբ այնպես անել, որպեսզի Հայաստանը հայտնվի այն երկրների ցուցակում, որոնք ԱՄՆ համար Թուրքիայի հակակշիռ են հանդիսանում: Հայաստանը հենց այդ ճանապարհով պետք է առաջ շարժվի»,- նկատել է նա:



Լեւոն Շիրինյանի կարծիքով, Թուրքիայի մոտ հիստերիա է նկատվում հայ-թուրքական գործընթացի ներկայիս փուլի շուրջ, քանի որ Անկարայի համար նույնպես ամեն ինչ դեռ պարզ չէ:



Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին հրապարակված Արձանագրություններին, ապա քաղաքագետն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները դադարել են 1920թ. եւ հենց այդ տարեթիվը պետք է ելակետ դառնա գործընթացի մեկնարկի համար: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի բարձրացնենք Սեւրի հաշտության պայմանագրի կետերի իրականացման հարցը»,- հայտնել է Լեւոն Շիրինյանը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---