16 սեպտեմբերի 2009 - 18:52 AMT
Լեւոն Արոնյանը կմասնակցի «Միխայիլ Տալի հիշատակին» առաջնությանը
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նոյեմբերի 4-19 Մոսկվայում կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված շախմատի միջազգային առաջնությանը:

Հայ շախմատիստի հետ կմրցեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը (երկուսն էլ` Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչը, Պետեր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը (երեքն էլ` Ռուսաստան):