Վարդան Խաչատրյան. Կուսակցությունից ինձ հեռացնելու մասին ես իմացա ԶԼՄ-ներից

PanARMENIAN.Net - «Կուսակցության վարչության որոշումը ինձ հեռացնելու մասին ես իմացա ԶԼՄ-ներից»,- այս մասին Երեւանում կայացած մամլո սաուլիսում ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, այս որոշումը իր համար անակնկալ էր:



«Գլխավոր խաղացողների հեռացման պատճառով, կուսակցությունում փոփոխություններն անխուսափելի են»,- ասաց Խաչատրյանը, նշելով, որ կուսակցության գործունեությունը անհեռատես են եւ վնաս են հասցնում դրա հեղինակությանը: «Այդ տիպի որոշումների ընդունումը չմտածված քայլ է, հատկապես եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ երկիրը ներկա պահին գտնվում է շատ լուրջ եւ կարեւոր որոշումներ ընդունելու փուլում»,-ասաց Խաչատրյանը:



Խաչատրյանը սակայն չբացառեց, որ այդ որոշումը ընդունված էր կուսակցության վրա արտաքին ճնշում գործադրելու հետեւանքն է, սակայն որոշիչ գործոնը իր կարծիքով` ներկուսակցական խնդիրներն են:



Վարդան Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել նախկին ղեկավարի եւ կուսակցության հիմնադիր ՐաֆՖի Հովհաննիսյանի նամակը, ասելով, որ չի ցանկանում պատասխանել նրա փոխարեն:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---