16 սեպտեմբերի 2009 - 20:02 AMT
Ռուսական Natalie tours խոշոր ընկերությունը մասնաճյուղ է բացել Հայաստանում
Ռուսական Natalie tours խոշոր ընկերությունը մասնաճյուղ է բացել Հայաստանում:

Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տեղական եւ արտագնա զբոսաշրջությամբ: Սակագները հաշվարկված են միջին խավի համար, ինչը թույլ կտա հեշտությամբ ձեռք բերել տուրիստական փաթեթներ on-line տարբերակով: «Natalie tours»-ը հանդիսանում է շուկայի առաջատար Իտալիայում, Իսպանիայում, Արաբական Միացյալ Էմիրությւոններում եւ աշխատում է 12 այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանը, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան:

Առաջին ներդրումներն արվել են $100 հազար չափով եւ ինչպես հայտարարեց Natalie tours ընկերության ներկայացուցիչ Միխաիլ Լապշինը, իրենք հետագայում նախատեսում են մեծացնել ֆինանսական ներդրումների չափը:

Natalie tours ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօերեն Մնացական Նիկողոսյանը ներկայացրեց հյուրանոցների ամրագրման Juniper համակարգը, ինչը հնարավորություն կտա առանց գործակալություններ այցելելու ամրագրել ցանկացած հյուրանոցի ցանկացած տեսակի սենյակ օրվա ցանկացած ժամին:

«Հուսով եմ, որ նոր տուրիստական գործակալության բացումը դրական կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա», -Հայտարարեց Natalie tours գործակալության տնօրեն Մնացական Նիկողոսյանը: