Համահայկական հեռուստամարաթոն 2009-ից ստացված ողջ հասույթը կուղղվի Շուշիի զարգացմանը

PanARMENIAN.Net - «Հայաստանում Եւ Արցախում վարվող աշխատանքներին զուգահեռ ներկա պահին կատարվում են նաեւ համահայկական հեռուստամարաթոն 2009-ի նախապատրաստական աշխատանքները: Հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին», - այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Համահայկական հեռուստամարաթոն 2009-ից ստացված ողջ հասույթը կուղղվի Շուշի քաղաքի զարգացմանը», - ասաց նա:



Նրա խոսքերով մշակվում է նաեւ միջոցների հայթայթման նոր ձեւ: Տարվում են նախապատրաստական աշխատանքներ բարեգործական ճաշկերույթի անցկացման ուղղությամբ, որը տեղի կունա Ռուսաստանում:



Հիմնադրամի հիմնական աշխատանքներն ուղղված են ԼՂՀ-ում ծրագրերի իրականացմանը: Այստեղ կառուցվում եւ վերանորոգվում են 11 դպրոցներ, Շուշիում մասնակի լուծված է ջրամատակարարման խնդիրը: Տավուշի եւ Լոռվա մարզերում տարվում են աշխատանքներ, որոնք ուղղված են ոռոգման համակարգի զարգացմանը եւ դպրոցների շինարարությանը: Ամեն ամիս հիմնադրամի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ սկսվում են աշխատանքներ 2-3 ծրարգերի շուրջ:



Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք հայ - թուրքական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները ազդեցություն թողնել միջոցների հայթայթման վրա` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց «Հիմնադրամը չի հանդիսանում քաղաքական կառույց: Մենք փորձում ենք չենթարկվել քաղաքական ազդեցություններին: Կարեւոր չէ, թե ինչ քաղաքական հայացքներ ունի մարդը, կարեւոր է այն, որ հիմա Հայաստանն ու Արցախը մեզնից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն: Հիմնադրամի միակ նպատակը մեր կյանքի բարելավումն է»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---