16 սեպտեմբերի 2009 - 20:21 AMT
Հայաստանի սեղանի թենիսի կանանց հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի սեղանի թենիսի կանանց հավաքականն երրորդ դիվիզիոնի խմբային փուլի իր վերջին խաղն է անցկացրել: Հայ թենիսիստուհիներն երկրորդ անգամ հաղթեցին Կոսովոյի ներկայացուցիչներին 3:0 հաշվով եւ 2-րդ տեղը գրավեցին երրորդ դիվիզիոնի խմբում, առաջ թողնելով Նորվեգիայի հավաքականին:

Ի տարբերություն տղամարդկանց առաջնության, 3-րդ դիվիզիոնում ընդամենը մեկ խումբ կա, որտեղ ընդգրկվել են Հայաստանի, Նորվեգիայի ու Կոսովոյի թիմերը: Հայ թենիսիտուհիները խմբային փուլի երկու շրջանների ընթացքում (այսինքն, թիմերը հանդիպում են միյանց հետ երկու անգամ) երկու հաղթանակ են տարել եւ երկու անգամ զիջել են Նորվեգիայի թիմին 2:3 հաշվով:

Եվրոպայի հաջորդ առաջնությունում հայ թենիսիստուհիներն կընդգրկվեն 2-րդ դիվիզիոնի խմբում, քանի որ 2-րդ դիվիզիոնի երեք վատագույն հավաքականները կփոխարինեն 3-րդ խմբի երեք հաղթողներին: