Deno Gold Mining կազմակերպությունը մեղադրվում է մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը վնաս հասցնելու մեջ վնաս հասցնելու մեջ

PanARMENIAN.Net - «Էկոլոգիական անվտանգության ապահովության եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Կապանից հայց է ներկայացրել Deno Gold Mining ընկերության դեմ` մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը վնաս հասցնելու համար: Հայցադիմումը կքննի Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը:



Ինչպես հայտնեց «ԷկոԼուր» կազմակերպության իրավաբանական խորհրդատու Արթուր Ղազարյանը` կազմակերպությունը մտադիր է դատական կարգով պաշտպանել բնակիչների շահերը, որոնք բնակվում են Կապանի Շահումյան շրջանի Deno Gold Mining կազմակերպության կողմից հանքարդյունաբերական աշխատանքների իրականացման վայրերում:



Շահումյանի շրջանը Կապանի արվարձանն է, որտեղ միաժամանակ գտնվում է Կապանի պղնձի բազմամետաղային հանքավայրը: Այդ շրջանում վտանգավոր է ոչ միայն ապրել, այլ նաեւ պարզապես գտնվելը: Մշտական պայթյունները, հորատումները բերեցին տների եւ հաղորդակցության ցանցի կործանմանը: Տների ու այգիների տակ առաջացած դատարկ խոռոչները ակտիվացրեցին սողանքային երեւույթները: 2008 թ-ում Deno Gold Mining կազմակերպությունը առաջարկեց փոխհատուցում Շահումյանի շրջանում բնակվող 8 սեփականատերերի վերաբնակեցման համար: Մնացած 140 ընտանիքները փոխհատուցում չստացան: «Կազմակերպությունը գիտի ռիսկերի մասին, քանի, որ ինքն է պատվիրել հետազոտումների անցկացումը «Գեոռիսկ» մասնագիտացած կազմակերպությանը: Deno Gold Mining ընկերությունը հրաժարվեց փոխհատուցում ներ կատարելուց ոչ թե ճգնաժամի պատճառով, այլ ուղղակի այն բանի համար, որ հանքավայրի հետ կապված

իր սպասումները չարդարացան»,-կարծում է Արթուր Ղազարյանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---