ԵՄ, ԱՄՆ եւ ՌԴ դիրքորոշումն արցախյան խնդրի կարգավորման շուրջ համընկնում է ՀՀ դիրքորոշման հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյան, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի ԼՂՀ խնդրի առնչությամբ ՄԱԿ-ի վերջին ադրբեջանամետ բանաձեւից հետ Հայաստանի կողմից ձեռնարկած գործողությունների մասին հարցին, նշել է, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը տվյալ հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի երկրների ներկայացուցիչների շրջանում ՀՀ ԱԳՆ կողմից նախապատրաստված համապարփակ փաստաթուղթ է տարածել:



Նա նաեւ հաղորդել է, որ այդ հարցի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ը դրական պատասխաններ է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵՄ երկրների արտգործնախարարների կողմից:



Նալբանդյանի կարծիքով, բոլոր վերոհիշյալ փաստերը խոսում են այն մասն, որ ԵՄ, ԱՄՆ եւ ՌԴ դիրքորոշումը համընկնում է ՀՀ դիրքորոշման հետ այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երեք հայտնի միջազգային սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են ուժ չկիրառելու, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:



Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին, նախարարը նշել է, որ այդ փաստաթուղթը Հայաստանի «միակ հույսը» չէ, այն պարզապես որպես հիմք է վերցվել Ադրբեջանի հետ բանակցությունների համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---