ՀՅ Դաշնակցությունն առաջարկում է սկսել լրացուցիչ քննություն 2008 թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության կուսակցությունը ներկայացրեց իր հատուկ կարծիքը ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, որի մեջ իր անհամաձայնությունը արտահայտեց երեք հարցերի վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՅԴ ընտրված պատգամավոր Արծվիկ Մինասյանը:



«Մենք համաձայն չենք այն միանշանակ գնահատականով, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողությունները օրենքի շրջանակներում էին, քանի որ նրանց կողմից ոչ համաչափ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամաբ, առանձին դեպքերում օրենքի շրջանակներից դուրս: Երկրորդ մեր առարկությունը առնչվում է նրան, որ հանձնաժողովի զեկույցը պետք է ուշադրություն դարձներ քննության ժամանակ թույլ տված բացթողումների վրա: Ելնելով դրանից, մենք չենք կարծում, որ նախաքննությունը համապատասխանում էր անկողմնակալության եւ հուսալիության չափանիշներին»,- ասաց Մինասյան:



Ինչ վերաբերվում է երրորդ առարկությանը, ապա պատգամավորը նշեց, որ մինչեւ չբացահայտվեն զոհվածների մահվան հանգամանքները եւ չնշվեն մեղավորների անունները, անհրաժեշտ է սկսել լրացուցիչ քննություն այդ հարցերը լուծելու համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---