Կալիֆորնիայի հայերը կոչ են անում քվեարկել ժողովրդավարների օգտին

PanARMENIAN.Net - 2006 թվականին Մարսի Վինոգրադին հաջողվեց առաջ անցնել Ջեյն Հարմանից, որը ԱՄՆ ամենաբարեկեցիկ կոնգրեսականներից մեկն է: «Ջեյն Հարմանի ընտրությունը Կոնգրեսում աղետ հանդիսացավ 36-րդ ընտրատարածքի համար: 2007 թվականին նա բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը չընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը` բավարարելով թուրքական լոբբիի բոլոր ջանքերը: Մենք կոչ ենք անում 36-րդ ընտրատարածքի բոլոր ընտրողներին քվեարկել Մարսի Վինոգրադի օգտին` Ժողովրդավարական կուսակցության փրայմերիզում, որը տեղի կունենա 2010թ. հուլիսի 8-ին»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Կրիս Դեմիրճյանը:



Մարսի Վինոգրադը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակից է: «Ես ոչ միայն այդ բանաձեւի կողմնակից եմ, այլ նաեւ բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի իմ գործընկերները միանան բանաձեւի կողմնակիցներին: Պատմությունը չի կարելի սրբագրել ըստ աշխարհաքաղաքական շահերի: Պատմության վերանայումն ու Ցեղասպանության ժխտումը ոչ միայն վիրավորում է հանցագործության զոհերի հիշատակը, այլ նաեւ ենթադրում է, որ մենք դատապարտված ենք նմանատիպ հանցագործությունների կրկնությանն ապագայում»,-հայտարարել է Մարսի Վինոգրադը: Թեկնածուն նաեւ սատարում է ամերիկյան հումանիտար օգնությանը ԼՂՀ-ին եւ նպաստում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արեւմտյան բյուրոն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---