Հայաստանում խորհրդակցություններ են սկսվել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Երեւանում անցնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Խորհրդակցությունների թեման Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններն են, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Խորհրդակցություններին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Օգոստոսի 31-ին հրապարակվեց Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ՀՀ եւ Թուրքիայի ԱԳՆ-ների կնքած համաձայնագիրը հարաբերությունների կարգավորման մասին: Ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունը հրապարակվեց 2009թ. ապրիլի 23-ին:



Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ 1993թ. ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության հարցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---