ՀՀ ԱԺ շենքի մոտ անցավ 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի զոհերի հարազատների ակցիան

PanARMENIAN.Net - Այսօր 2008 թ-ի մարտի 1-ի զոհերի ազգականները Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ անցկացրեցին բողոքի ակցիա: Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net -ի թղթակցին ակցիայի կազմակերպիչ , զոհված Գոռ Կլոյանի հայր` Սարգիս Կլոյանը, իշխանությունների բոլոր խոստումները այդ խնդրի լուծման վերաբերյալ պարզապես ձեւականություն էին: «Սամվել Նիկոյանը խոսք էր տվել, որ տարվա ընթացքում կբացահայտվեն մարտի 1-ի զոհերի մահվան բոլոր հանգամանքները: Արդեն մեկ տարի անցավ, եւ այժմ պարզվում է, որ դա չի մտնում իրենց իրավասության մեջ եւ այդ հարցով զբաղվում է հատուկ քննչական մարմինը»,- ասաց Կլոյանը, ավելացնելով, որ Նիկոյանը մոլորության մեջ գցեց զոհվածների ազգականներին եւ չկատարեց իր խոստումները:



Նա նաեւ ավելացրեց, որ խորհրդարանի նիստում Նիկոյանն ասաց, որ «մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում արգելվել էր կիրառել հատուկ միջոցներ»: «Եթե նրանք չեն կարող բացահայտել սպանության պատճառը, ապա կարող են գոնե իմանալ, ով է կիրառել արգելված զենքը եւ քրեական գործ հարուցեն նրանց դեմ»,- հայտարարեց Կլոյանը:



Բողոքի ակցիայում մասնակցեցին մոտ 30 հոգի: Պաստառները, որոնք նրանք պահում էին ձեռքերում, պարունակում էին իրենց երեխաներին սպանողների անունները բացահայտելու պահանջը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---