Հայաստանը գիտի, թե ինչում են կայանում բոլոր երկրների շահերը, բացի սեփականից

PanARMENIAN.Net - Մենք պետք է շնորհակալ լինենք ԱՄՆ-ին հայ-թուրքական հարաբերություններում նրա ակտիվ մասնակցության համար, եվրոպական հանրությանը` օժանդակության եւ Ռուսաստանին` երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նկատմամբ դրական վերաբերմունքի համար: Բայց դա ընդամենը երրորդ կողմի դիրքորոշումն է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:



«Ըստ իս, Մոսկվան շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, եւ գիտի, թե ինչպես պաշտպանել սեփական շահերը: Մենք վատ սովորություն ունենք. Ռուսաստանին սովորեցնել, թե ինչում են կայանում նրա շահերը»,- ասել է Մելիքյանը: Նա ավելացրել է, որ դա, երեւի, Հայաստանի ամենաթույլ տեղն է. նա շատ լավ գիտի, թե ինչում են կայանում բոլոր հարեւան երկրների շահերը, բացի սեփականից: «Մենք չգիտենք, թե ինչպես ձեւակերպենք մեր շահերը, էլ չեմ ասում դրանք պաշտպանելու մասին»,- նշել է Արման Մելիքյանը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---