Երեւանում անցկացվում է հայ - գերմանական բիզնես ֆորում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ից 19-ը Երեւանում է գտնվում Գերմանիայի տնտեսության եւ տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը: Այցի նպատակն է բիզնես հարաբերությունների խորացումը գյուղատնտեսության, սննդային արդյունաբերության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Այցի շրջանակներում

նախատեսվում է հայ եւ գերմանացի ձեռներեցների հանդիպում, ինչպես նաեւ տեղական կազմակերպությունների այցելություններ: Հայ - գերմանական բիզնես ֆորումի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունը:



«Գերմանիան Հայաստանում իրականացնում է բավականին ակտիվ ներդրումային քաղաքականություն», - հինգշաբթի լրագրողներին ասաց Հայկական զարգացման գործակալության նախագահի տեղակալ Վալերի Շաբանովը: Նրա խոսքերով այսօրվա դրությամբ գերմանական դներդրումների ծավալը Հայաստանում հասնում է 100 մլն. դոլարի, իսկ ապրանքաշրջանառությունը հինգ տարիների ընթացքում (2004-2008թթ) հասել է 1.5 միլիարդ դոլարի: «Ես հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը 16 գերմանական եւ 40 հայկական ձեռներեցների միջեւ կնպաստի ապրանքաշրջանառության աճին», - հավելեց նա: Դրա հետ մեկտեղ Շաբանովը նաեւ նշեց, որ կա մեծ պոտենցիալ բազմաթիվ ոլորտներում համագորխակցության խորացման համար: «Մենք բազմաթիվ բաներ ունենք ընդօրինակելու մեր գերմանացի գործընկերներից, իսկ համատեղ հանդիպումները միշտ անցնում են բավականին կառուցողական մթնոլորտում», - նշեց նա:



Վալերի Շաբանովը տեղեկացրեց, որ Հայաստանում գրանցված օտարերկրյա կապիտալ ունեցող ձեռնարկություններից (3700) գրեթե կեսը գերմանական են:



2008թ.ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 438.9 մլն դոլար, ընդ որում արտահանումը կազմել է 183.7 մլն դոլար, իսկ ներմուծումը 255.2 մլն դոլար: Հայաստանը Գերմանիա է արտահանում երկաթ, պողպատ, պղինձ եւ մետալուրգիայում օգտագործվող տարբեր հումքեր, իսկ ներմուծում է էլեկտրոնային սարքավորումներ եւ մեքենաշինության ճյուղի արտադրանք:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---