«Կասպերսկու լաբորատորիայի» մասնակցությամբ Երեւանում բացվեց Softline ՏՏ ակադեմիան

PanARMENIAN.Net - Երեւանի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում կայացավ Softline ՏՏ ակադեմիայի բացումը «Կասպերսկու լաբորատորիայի» հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին աշխարհի խոշոր հակավիրուսային ընկերություններից մեկի հիմնադիր եւ սեփականատեր Եվգենի Կասպերսկին, կրթական նախագծերի զարգացման Softline ընկերության փոխտնօրեն Անդրեյ Լարշինը եւ Հայաստանում Softline ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Կարապետյանը:



Հանդիսավոր բացման արարողությանը իր ելույթի ժամանակ Եվգենի Կասպերսկին նշեց, որ «Կասպերսկու լաբորատորիան» զբաղվում է ոչ միայն հակավիրուսային ծրագրերի մշակմամբ եւ դրանց սպասարկմամբ, այլ նաեւ կրթական ծրագրերով: Նա նշեց, որ ուսումնական ծրագրերի շրջանակներում, ընկերության մասնագետները սովորեցնելու են ինտերնետի ճիշտ օգտագործումը: Մասնավորապես ինչ կարելի է եւ ինչ չի կարել անել, ինչը անվտանգ է եւ ինչը ոչ:



Եվրոպական ակադեմիայի արտաքին կապերի պրորեկտոր եւ Softline ակադեմիայի համակարգող Քրիստինե Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ այս ակադեմիան միակն է ԱՊՀ երկրներում, սակայն Ռուսաստանում «Կասպերսկիու լաբորատորիան» ունի նմանատիպ կրթական հաստատությունների լայն ցանց:



Նա նաեւ նշեց, որ դասախոսները, որոնք կընտրվեն այդ կրթական ծրագրերի համար, կնախապատրաստվեն Մոսկվայի Softline գրասենյակում: Առաջին փուլում նախատեսվում է «Տեղեկատվական անվտանգություն» եւ «SQL սերվեր» դասընթացների դասավանդում` Հայաստանում այդ մասնագետների մեծ պահանջարկ կա:



Դասընթացների տեւողությունը կկազմի երկու շաբաթից երկու ամիս, կախված մասնագիտությունից, մեկ ուսման դասընթացի վարձը տատանվում է 150-300 դոլարի շրջանակներում: Դասընթացներին կարող են մասնակցել ոչ միայն ուսանողները, այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները այդ ոլորտում:



Հանդիսավոր բացման արարողությունից հետո Եվգենի Կասպերսկին ակադեմիայի դասախոսներին եւ ուսանողներին դասախոսություն կարդաց տեղեկատվական անվտանգության վերաբերյալ, որից հետո կայացավ քննարկում Հայաստանի տեղեկատվական անվտանգության մասին:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---