Նախագահին չհաջովեց փարատել հայ - թուրքական արձանագրություններին վերաբերող ՀՅԴ կասկածները

PanARMENIAN.Net - ՀՅԴ Դաշնակցությունը քաղաքական խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի նախագահին եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարներին է ներկայացրել իր անհանգստություններն ու մոտեցումները` կապված հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հետ: Այս մասին պորհրդակցության ավարտից հետո լրագրողներին հայտնել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:



«Հանդիպման ընթացքում ես փորձեցի ցույց տալ հավաքված քաղաքական ուժերին, որ Արձանագրություններում կան նախապայմաններ: Այդ փաստաթղթերն առաջարկում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի ունենա թուրքական կողմի պահանջների բավարարման գնով», - նշեց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ փոփոխությունները արձանագրություններում կարող են մտցվել միայն դրանց վավերացման փուլում: «Դա նշանակում է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը կարող է հաշվի առնել առկա մտավախությունները եւ արդեն իր հայեցողությամբ որոշել օգտագործել դրանք բանակցությունների ընթացքում, թե ոչ: Դա ձեռք չի տալիս մեզ եւ անընդունելի է մեզ համար», - հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի

ներկայացուցիչը:



Արմեն Ռուստամյանի խոսքերով կայացած հանդիպումից պարզ դարձավ, որ Երեւանը եւ Անկարան պետք է ստորագրեն արձանագրությունները առկա վիճակում, կամ էլ ընդհանրապես չպետք է ստորագրեն: «Ինձ թվում է, որ հանդիպման ընթացքում նախագահը ֆիքսեց առկա անհանգստությունները», - հայտարարեց նա: ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքերով` չնայած այն հանգամանքին, որ որոշ քաղաքական ուժեր պաշտպանում էին Դաշնակցության մոտեցումները,

հավաքվածները հիմնականում դրական են գնահատում գոյություն ունեցող արձանագրությունները եւ հավանություն են տալիս Հայաստանի ղեկավարության այդ ուղղությամբ կատարված քայլերին:



«Հայկական կողմը խուսափում է արձանագրություններում փափախություններ մտցնելուց, քանի որ մտավախություն ունի, որ թուրքական կողմը նույնպետ կարող է

գնալ այդ քայլին: Բայց մենք պետք է ունենանք առաջարկներ, քանի որ բացառված չէ, որ Անկարան ինքը կներկայացնի իր առաջարկները», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը:



Պատասխանելով այն հարցին, թե հաջողվե՞ց արդյոք հանդիպման ընթացքում փարատել ՀՅԴ կասկածները` Արմեն Ռուստամյանն ասաց, որ ոչ: «Ստացվում է, որ մենք

պետք է միայն հույս ունենանք, որ մեր բանակցություն վարողները բանակցության ընթացքում ճիշտ կներկայացնեն մեր մտավախությունները, եւ ես համոզված եմ, որ դա նրացն կհաջողվի: Ես կարծում եմ, որ իշխանությունները հաշվի առնելով բոլոր մտավախությունները, այդուամենայնիվ պատրաստ են ստորագրել փաստաթղթերը

առկա վիճակում: Նրանք ասում են, որ վստահ են իրենց ուժերում եւ ի զորու են գործընթացի ընթացքում չեզոքացնել առկա վտանգները», - նշեց Արմեն Ռուստամյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---