17 սեպտեմբերի 2009 - 21:11 AMT
Ռուսաստանն առիթ չի տվել ասելու, որ այն հեռանում է Հայաստանից
Հայաստանը վարում է բազմակողմանի եւ հանդուրժողական քաղաքականություն: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդատու, ԱՊՀ, հայրենակիցների, արտերկրում բնակվողների եւ միջազգային մարդասիրական համագործակցության
գործերով դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

Մեկնաբանելով փորձագետների զանազան կարծիքներն այն մասին, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում հայ - թուրքական հարաբերությունների զարգացմանը` Կրիվոպուսկովն ասաց, որ յուրաքանչյուր կարծիք գոյության իրավունք ունի եւ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիտարկել տվյալ իրավիճակը իր դիրքից:

Այդուամենայնիվ նա նկատեց «Մի՞թե Ռուսաստանը մեզ առիթ է տվել մտածել, որ այն պատրաստ է բաց թողնել այդ դիրքը: Մի՞թե երկու երկրների պետական գործիչները առիթ են տվել ասելու, որ մենք հեռանում ենք իրարից»:

Վիկտոր Կրիվոպուսկովը նաեւ նշեց, որ հայ - ռուսական շահերը պատմականորեն չեն ենթարկվում շահադիտական գործունների: «Եթե դուք նկատել եք,
բոլոր պատերազմները, որոնք վարվել են տարածաշրջանի այս հատվածում ուղղված են եղել Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելուն: Եթե մենք ոչինչ չանենք, ապա ոչ միայն Թուրքիան, այլեւ մյուս երկրները կցանկանան հեռացնել Մոսկվային այստեղից», - նշեց Կրիվոպուսկովը: