17 սեպտեմբերի 2009 - 22:30 AMT
ՀՀ ղեկավարը կայցելի աշխարհի ամենախոշոր հայկական համայնքներ, որպեսզի իմանա նրանց կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Հանրապետության նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, ինչպես նաեւ բազմամյա անխոնջ եւ անձնվեր մարդասիրական գործունեության համար Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է Պատվո շքանշանով: «Այս պարգեւըհայժողովրդի շնորհակալությունն ու գնահատանքն էՁերգործունեությանը»,- ասել է նախագահ Սարգսյանը եւ հավելել. «Մենք մշտապես ուրախ ենք հյուրընկալելու Ձեզ Հայաստանում եւ հպարտ, որ ունենք նման բարեկամ»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը բարձրէգնահատել հայ ժողովրդի խնդիրներինկատմամբ բարոնուհի Քոքսիուշադրությունը, օժանդակությունն ու ջերմությունը, նրա ակտիվ գործունեությունը: Քերոլայն Քոքսիխոսքով` ցանկացած պարգեւ պատվաբեր է, բայց իր համար կրկնակի պատվաբեր է Հայաստանում նման բարձր պարգեւի արժանանալը: Նա ասել է, որ 69-րդ անգամ է Հայաստանում, եւ ամեն անգամվա իր այցն առանձնանում է նոր տպավորություններով, փոփոխություններով ու նոր առաջընթացով:

Նշելով, որ այսօրերին Հայաստանումամենաքննարկվող թեմանհայ-թուրքականհարաբերությունների կարգավորման գործընթացն է, եւ մոտակա օրերին Հայաստանում տեղի կունենան տարբեր ձեւաչափերով բազմաթիվ քննարկումներ, Հանրապետության նախագահն ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի մի շարք հայաշատ գաղթօջախներ` լսելու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքը համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները, շեշտել, որ բանակցությունները չեն պարունակում որեւէ նախապայման: «Սա շատ բարդ, ցավոտ, բայց միաժամանակ անհրաժեշտ գործընթաց է»,-ընդգծել է նա:

ՔերոլայնՔոքսըհետաքրքրվելէ նաեւԼեռնայինՂարաբաղիհիմնախնդրի կարգավորմանբանակցայինգործընթացի վերջինզարգացումներով, որոնցվերաբերյալ նախագահ Սարգսյանը հանգամանալի պարզաբանումներ է տվել, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: