Ավետ Տերտերյանի տաղանդի երկրպագուներն այսօր հավաքվեցին Հայաստանի Ազգային գրադարանում17 սեպտեմբերի 2009 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային գրադարանում անցավ միջոցառում նվիրված հանրահայտ հայ երգահան Ավետ Տերտերյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նրա հարազատները, բարեկամները, երաժշտագետներ եւ ուղղակի նրա տաղանգի երկրպագուները:Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան երաժշտագետներ, որոնք քննարկում էին նրա երաժշտությունը եւ հանճարեղ սիմֆոնիաները: Ցուցադրվեց ֆիլմ Ավետ Տերտերյանի կյանքի եւ ստեղծագործության մասին: Այնտեղ ներկա էին նաեւ Ավետ Տերտերյանի կինը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, «Երկրաշարժ» օպերայի բեմադրող ռեժիսոր Լեւոն Իվանյանը, երաժշտագետ Գոհար Շաղոյանը եւ ուրիշներ: «Ավետ Տերտերյանը Կոմիտասից եւ Արամ Խաչատուրյանից հետո մեծագույն կոմպոզիտորներից է», - այս խոսքերը բազմիցս կրկնվում էին միջոցառման ժամանակ: Ինքն երգահանն ասում էր «Պետք չէ չափազանցնել յուր նշանակությունն այս աշխարհում»: Ավետ Տերտերյանը համոզված սիմֆոնիստ է, միայն նվագախումբն էր, որ համապատասխանում էր նրա տիեզերքի հնչունային պատկերացմանը, իսկ միակ երաժշտական գործիքները, որոնք նա թույլ էր տալիս երկար մենակատարել` դա հնագույն քյամանչան եւ դուդուկն էր: Գրեթե իր ողջ երաժշտությունը Տերտերյանը գրել էի մենության մեջ Սեւանի ափին` Այրիվանքում: Նա չէր կարող ստեղծագործել իր քաղաքից եւ երկրից դուրս, միայն այստեղ` հայրենիքում նա ստանում էր եռանդ եւ ուժեր ստեղծագործելու համար: Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 հուլիսի 29-ին Բաքվում: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` կոմպոզիցիայի բաժնում: 19 տարեկանում նա գրեց իր առաջին «Օրորոցայինը»: Ստեղծեց 8 սիմֆոնիա, օպերա եւ խմբերգային ստեղծագործություններ: Նա մահացավ 1994թ. դեկտեմբերի 11 -ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |