18 սեպտեմբերի 2009 - 16:36 AMT
2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն առայժմ չի կարելի համարել մինչեւ վերջ հետաքննված
«Չեմ կարծում, որ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրմանը նվիրված երեկվա զրույցից հետո կարելի է մարտի 1-ի էջը փակված համարել», - Հայաստանի խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքերով, պատկերը մինչեւ վերջ պարզված չի կարելի համարել, քանի դեռ քննչական մարմիններն ասելու բան ունեն: