18 սեպտեմբերի 2009 - 18:28 AMT
Թուրքիայի հայերը հետեւում են հայ - թուրքական գործընթացին զգուշավոր լավատեսությամբ
Հայ հասարակությունը ավելի է պատրաստ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քան թուրք հասարակությունը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հայերն ավելի հանդուրժող են, քան թուրքերը: Թուրքիայում կա հասարակության որոշակի շերտ, որը կտրականապես դեմ է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը», - նշեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ համայնքի դիրքորոշմանը կապված հայ - թուրքական հարաբերությունների հետ, ապա Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հայերը հետեւում են այդ գործընթացի զգուշավոր լավատեսությամբ: «Եթե կողմերին հաջողվի հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ապա դա միայն դրական կանդրադառնա Թուրքիայի հայ համայնքի վրա: Բացի այդ, ես չեմ բացառում, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիայի բազմաթիվ «ծպտյալ հայեր» կարող են հայտարարել իրենց ծագման մասին», - հայտարարեց նա: