Հայաստանի ԶՈՒ սպային «Արիության համար» մեդալով կպարգեւատրեն հրդեհի ժամանակ երկու երեխաներին փրկելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի (ԶՈՒ) սպա, կապիտան Տիգրան Ավետիսյանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ներկայացվել է «Արիության համար» մեդալի հրդեհի ժամանակ երկու անչափահաս երեխաների փրկելու համար:



ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան Տիգրան Ավետիսյանը` որպես մարտկոցի հրամանատար, ծառայում է Սյունիքի մարզում տեղակայված հրետանային դիվիզիոններից մեկում: Ծառայողական օրվա ավարտից հետո Տիգրանն իրենց տան հարակից տարածքում աղմուկ-աղաղակ է լսում: Պարզվում է, որ հրդեհ է. այրվում էր Գորիսի բնակիչ Վահրամ Գրիգորյանի տնակը, որում մնացել էին անչափահաս երեք երեխաներ: Կապիտան Տիգրան Ավետիսյանը շտապում է դեպքի վայր եւ տեսնելով, որ դռնից ներս մտնելն անհնար է, առանց հապաղելու կոտրում է տնակի հետեւի պատուհանը, ներս մտնում եւ ծխի մեջ երեխաների ձայներով առաջնորդվելով` դուրս բերում նրանցից, ցավոք, միայն երկուսին` Մարիամին եւ Դիանային: Ի ծնե հաշմանդամ` խուլ ու համր երեխային Տիգրանը խիտ ծխի մեջ չի կարողանում գտնել: Քիչ անց տնակը մոխրի է վերածվում. մնում է միայն մետաղյա կմախքը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---